Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից.Պատահակա՞ն, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը          Վախենալով Ադրբեջանի նվիրատվությունների կորստից՝ Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը       Կիրանցում գիշերը գաղտնի 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են    

18 հուն 2024 14:25

Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի է հայտնաբերվել. կամ հանկարծամահ է եղել, կամ էլ ցրտահարվել

Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի է հայտնաբերվել. կամ հանկարծամահ է եղել, կամ էլ ցրտահարվելԱյսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքիբաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի կա:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Գայանե Պ.-ն է, ով այցելել է իր տատիկի ու պապիկի գերեզմանին, որտեղ էլ կամ հանկարծամահ է եղել, կամ էլ ցրտահարվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր