Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

22 հուն 2024 14:45

AstraZeneca-ին ավելի քան 100 մլն դոլար փոխհատուցում է սպառնում պատվաստանյութի առաջացրած ենթադրյալ բարդությունների գործով

AstraZeneca-ին ավելի քան 100 մլն դոլար փոխհատուցում է սպառնում պատվաստանյութի առաջացրած ենթադրյալ բարդությունների գործովAstraZeneca բրիտանաշվեդական դեղագործական ընկերության դեմ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխահատուցման հայցեր են ներկայացվել. 35 հայցվոր պնդում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումից հետո բարդություններ են առաջացել: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը:

Դեղագործական հսկան, որը պատվաստանյութը մշակել է Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցությամբ, կկանգնի Լոնդոնի Բարձր դատարանի առաջ՝ պատվաստանյութի «թերի» լինելու վերաբերյալ պնդումների պատճառով:

AstraZeneca-ի արտադրանքը կապում են պատվաստանյութից առաջացած իմունային թրոմբոցիտոպենիայի և թրոմբոզի (VITT) հետ, որն առաջացնում է արյան խցանումներ: Պարբերականը մանրամասնում է, որ առնվազն 81 մարդ մահացել է առաջացրած բարդությունների պատճառով, որոնք կապված են պատվաստանյութի՝ շատ հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցության հետ, մինչդեռ հարյուրավոր մարդիկ նույնպես տուժել են այդ պատճառով:

Պատվաստանյութ արտադրողը կարող է ստիպված լինել մինչև 80 միլիոն ֆունտ ստերլինգ (ավելի քան 100 մլն դոլար-Խմբ.) փոխհատուցում վճարել, եթե պարտվի դատարանում, հայտնում է The Telegraph-ը: Ընդ որում, պատվաստանյութի բարդությունները արձանագրված են AstraZeneca պատվաստանյութը ստացած որոշ մարդկանց մահվան վկայականներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր