Տեսանյութ.ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում բանակցություններ են վարել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի կենտրոնակայանում բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Բանակցությունների ընթացքում Լավրովն ու Ֆիդանը հաստատել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակարգելու անհրաժեշտությունը։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մի շարք միջազգային հարցերի շուրջ։ Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը տարածաշրջանային սուր խնդիրների փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու շահերից ելնելով, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Հարավային կովկասում իրավիճակի հետ», - հայտնել են նախարարությունից։
Նշվել է նաեւ, որ նախարարները «շոշափել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման առաջընթացը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»։
«Մենք էականորեն քննել ենք երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերը»,- պարզաբանել են դիվանագիտական գերատեսչությունում։ «Ընդգծվել է փոխշահավետ կապերի պահպանման և հետագա ընդլայնման շահերից ելնելով համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը»։