Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

23 հուն 2024 12:02

Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ Ալիևի տեսակետները «խեղաթյուրելու» համար

Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ Ալիևի տեսակետները «խեղաթյուրելու» համարԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանն առ այն, որ «Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները` տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են», և որ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համար»:


Ըստ Բաքվի՝ Բորելը «խեղաթյուրում է» (չակերտները՝ Tert.am) փաստերը՝ «արհմարհելով» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի օրինական շահերը, և նման «սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է» (չակերտները՝ Tert.am), որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները։


«Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջությամբ «խեղաթյուրում է» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի նախագահի տեսակետներն Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի շուրջ, այլ նաև «հրահրում է» (չակերտները՝ Tert.am) ռազմականացված և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Դրանում նաև նշվում է, որ ներկայում նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր