Կեղծ լուրեր են շրջանառվում 2007 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ դիվանագիտական խոսակցությունների վերաբերյալ          Տեսանյութ.Ոստիկանական ուժեր են կենտրոնացած Աշտարակի խճուղում, Քասախ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 10-ի համար    

14 փետ 2024 11:40

Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայանպաստ դիրք» զբաղեցնելու համար

Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայանպաստ դիրք» զբաղեցնելու համարԱդրբեջանը դատապարտում և հերքում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի «անհիմն» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքները. այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Բորելը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորին կրակելը ցավալի է, սակայն Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է եղել: Ըստ Բորելի՝ ադրբեջանական կողմն արհամարհել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ այդ միջադեպն ամբողջությամբ կքննվի:

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «սադրանքին» (չակերտները՝ Tert.am) ի պատասխան ձեռնարկված քայլերը «միանգամայն համարժեք էին» (չակերտները՝ Tert.am) և լոկալ բնույթ են կրել:

««Ռազմական ագրեսիա» (չակերտները՝ Tert.am) իրականացրած հայկական կողմի վերաբերյալ Ժոզեպ Բորելի հիմնավորումը «Հայաստանի ռազմական սադրանքի անտեսում է» (չակերտները՝ Tert.am): ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության հովանավորությամբ տեղակայված «վարձկանները» (չակերտները՝ Tert.am) վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար:

Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին, Բորելը, «միակողմանի հայանպաստ դիրք» (չակերտները՝ Tert.am) գրավելով, անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և արդյունքում իրեն ամբողջությամբ մեկուսացնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - ասված է հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր