Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

31 հուն 2024 09:09

Սամվել Շահրամանյանի դեմ վարչական հայց է ներկայացվել․ «Հրապարակ»

Սամվել Շահրամանյանի դեմ վարչական հայց է ներկայացվել․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ընդդեմ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի վարչական հայց է ներկայացվել, որով հայցվոր Իգոր Միրզախանյանը պահանջել է անվավեր ճանաչել Արցախի նախագահի 19.10.2023թ. հրամանագիրն ու այդ հրամանագրի համար հիմք հանդիսացած Արցախի Հանրապետության նախագահի 28.09.2023թ. հրամանագիրը։ Նշենք, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրը եւս ստորագրվել է 28.09.2023 թվականին։

Մեզ հետ զրույցում Իգոր Միրզախանյանի ներկայացուցիչը չասաց, թե կոնկրետ որ հրամանագրի մասին է խոսքը՝ նշելով, որ Միրզախանյանն այս փուլում դեմ է այդ մասին հանրայնացնելուն, չնայած Դատալեքս կայքում արդեն իսկ դա հանրայնացված է։ Ինչ վերաբերում է Միրզախանյանին, ապա նա ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ միջազգային իրավական հարցերով գրասենյակի նախկին աշխատակից է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 01․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր