Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

03 փետ 2024 09:45

Պետական բյուջեն 2023 թվականին էականորեն շեղվել է պլանավորվածից. խաբկանք․ «Ժողովուրդ»

Պետական բյուջեն 2023 թվականին էականորեն շեղվել է պլանավորվածից«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2023թ. պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են, սակայն միայն կապիտալ ծախսերի մասով: Ընթացիկ ծախսերը իրականացվել են բյուջեով նախատեսվածից ավելի մեծ ծավալներով (կատարողականի վերջնական տվյալները հասանելի կլինեն 2023թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում):

Կապիտալ ծախսերը, թերակատարվելով հանդերձ, նախորդ տարվա համեմատ, աճել են, ինչը կարող է նպաստել տնտեսական աճի արագացմանը, սակայն անհրաժեշտ է իրականացնել դրանց առավել մանրամասն ուսումնասիրություն՝ տնտեսությանն ուղղվող եւ պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը տարանջատելու համար, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց աճի տնտեսական ազդեցությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր