Մարտի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մարտի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 փետ 2024 12:38

Կալիֆոռնիայի ուղղությամբ ուժեղ փոթորիկ է շարժվում.36 մլն բնակիչներ Մեքսիկայի հետ սահմանին հսկողության տակ են մոտեցող փոթորկի հետ կապված

Կալիֆոռնիայի ուղղությամբ ուժեղ փոթորիկ է շարժվում.36 մլն բնակիչներ Մեքսիկայի հետ սահմանին հսկողության տակ են մոտեցող փոթորկի հետ կապվածԱյս հանգստյան օրերին Կալիֆոռնիայի նահանգի Սոնոմա օկրուգի 36 մլն բնակիչներ Մեքսիկայի հետ սահմանին հսկողության տակ են մոտեցող փոթորկի հետ կապված, տեղեկացրել է NBC News-ը։


«Բոլոր կալիֆոռնիացիները, հատկապես Հարավային Կալիֆոռնիայի բնակիչները, պետք է պատրաստ լինեն փոթորկին»,- նշվել է նահանգապետ Գեւին Նյուսոմի հայտարարությունում։


Ըստ օդերեւութաբանների՝ նահանգում վտանգավոր հեղեղումները հնարավոր են մինչեւ երեքշաբթի, տեղումների քանակությունը Կենտրոնական ափին եւ Լոս Անջելեսում կարող են հասնել 6 եւ ավելի դյույմի։


Փոթորիկն սպասվում է շաբաթ օրը, հետո այն կտեղափոխվի Սան Դիեգո։


Հնարավոր են ավերիչ քամիներ։ Ուրբաթ երեկոյան Սանտա Բարբարա օկրուգի իշխանությունները նախազգուշացրել էին երկու շրջանների տարհանման մասին։ Նախազգուշացումները նշանակում են, որ բնակիչները պետք է պատրաստ լինեն հեռանալ քաղաքից ցանկացած պահի, նշվել է հայտարարությունում։


Հեղեղումների մասին նախազգուշացումները կգործեն Սոնոմա, Մարին, Սան Ֆրանցիսկո, Մոնթերեյ եւ Սան Լուիս Օբիսպո օկրուգների ափերին, ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կալիֆորնիայում։


Կանխատեսման համաձայն՝ հեղեղումների հավանականությունը կենտրոնական ափին կազմում է 40 տոկոս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր