Որոնք են կենդանակերպի ամենաերջանիկ նշանները
Հետաքրքիր է, որ, իրոք, գոյություն ունեն կենդանակերպի երջանիկ նշաններ: Ինչո՞ւմ է արտահայտվում նրանց կողմից պարգևած երջանկությունը: Կատարելով մի շարք հետազոտություններ՝ գիտնականները նշել են կենդանակերպի երեք նշան, որոնք երջանկություն և ներդաշնակություն են բերում իրենց կրողներին:
Երրորդ հորիզոնականում հայտնվել է Ջրհոսը
Կենդանակերպի այս նշանը երջանիկների ցուցակ բավականին հանկարծակի է հայտնվել: Բանն այն է, որ մարդիկ, ովքեր ծնվել են կենդանակերպի այս նշանի տակ, կյանքին անհոգ են վերաբերվում, չեն անհանգստանում մանր-մունր խնդիրներից և մշտապես ձգտում են հաճույքների: Այս անձնավորությունները կապված չեն որևէ վայրի հետ, չեն տխրում, երբ կողքին չկա սիրած մարդ, քանի որ նրանք միշտ ունեն շատ ընկերներ: Պակաս կարևոր չէ, որ Ջրհոսները բազմակողմանի զարգացած են և միշտ պահանջված: Նրանք երբեք մենակ չեն լինում: Այս ամենը նրանց դարձնում է ամենաերջանիկ մարդկանցից մեկը:
Երկրորդ հորիզոնականում են Առյուծի նշանի տակ ծնվածները
Այս մարդկանց մոտ ստացվում է գրեթե ամեն ինչ: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ, ունեն լայն հայացքներ, որի պատճառով միշտ շրջապատված են մարդկանցով, որոնցով կարողանում են կառավարել և ստանալ այն, ինչ ցանկանում են: Բացի այդ Առյուծը շատ է սիրում ամենաթանկը և որակյալը, այդ պատճառով՝ նա միշտ ձգտում է ունենալ ամենալավը, ինչը և ստանում է:
Առաջին տեղում են Երկվորյակի նշանի տակ ծնվածները
Այս մարդիկ իրենց մեջ համատեղում են Առյուծի յուրահատկությունը, իշխանությունը ու կենսասիրությունը և Ջրհոսի անհոգությունն ու հաղորդակցությունը: Այս նշանի տակ ծնվածներն ունեն մի հատկություն, որը ոչ մեկը չունի՝ նրանք ամբողջովին ազատ են: Ազատ են բարդույթներից և նախապաշարմունքներից, ուրիշների ազդեցությունից: Հարցումների համաձայն, Երկվորյակների 90 տոկոսն իրեն համարում է երջանիկ և պատրաստ է պարգևել այդ երջանկությունը ուրիշներին: