Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

06 փետ 2024 14:28

Թույլատրել է զինվորականներին զենք կիրառել քաղաքացիների դեմ. վնասվածք ստանալու կամ մահվան դեպքում պատասխանատվություն չեն կրի

Թույլատրել է զինվորականներին զենք կիրառել քաղաքացիների դեմ. վնասվածք ստանալու կամ մահվան դեպքում պատասխանատվություն չեն կրիԲելառուսում զինվորականներն իրավունք են ստացել զենք կիրառել քաղաքացիների դեմ, գրում է DW-ն։  Օրենքի նոր փոփոխության համաձայն ուժայինները կարող են ֆիզիկական ուժ և զենք կիրառել քաղաքացիների դեմ, իսկ նրանց վնասվածք ստանալու կամ մահվան դեպքում պատասխանատվություն չեն կրի։
 
Քաղաքացու վիրավորվելու կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացվում է դատախազը, ինչպես նաև նախաքննական մարմինը, սակայն զինվորականը պատասխանատվություն չի կրի պատճառված վնասի համար, եթե զենքը կիրառվել է «ըստ ընդհանուր զինվորական ծառայության պահանջների, կանոնակարգերի»,- ասվում է փաստաթղթում։ Կանոնադրությունում ավելի վաղ ասվում էր, որ «զինվորական անձնակազմի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի կողմից լիազորությունները գերազանցող կիրառումը ենթադրում է օրենսդրական ակտերով սահմանված պատասխանատվություն»:
 
2020 թվականի օգոստոսին կայացած նախագահական ընտրություններից հետո անվտանգության ուժերը դաժանորեն ճնշեցին Բելառուսում սկիզբ առած բողոքի ցույցերը։ Այդ օրերին մեծ հնչեղություն ստացավ Ռոման Բոնդարենկոյի սպանությունը․ նա մահացել էր անվտանգության ուժերի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Մինսկում և Բրեստում խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ ուժաինները նաև հրազեն էին կիրառել, ինչի հետևանքով մահացել էր ևս երկու ցուցարար՝ Ալեքսանդր Տարայկովսկին և Գենադի Շուտովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր