Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

09 փետ 2024 11:55

Մոսկվան կհամաձայնի՞, որ Թուրքիան C-400 կայանքներ փոխանցի Ադրբեջանին. ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև C-400 համակարգի գնման առումով

Մոսկվան կհամաձայնի՞, որ Թուրքիան C-400 կայանքներ փոխանցի Ադրբեջանին. ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև C-400 համակարգի գնման առումովՆերկայումս երկրների միջև կարող է տեղի ունենալ սպառազինության առք ու վաճառքի ցանկացած գործարք, բայց որպեսզի հստակություն մտցվի կոնկրետ Ադրբեջանին թուրքական կողմից C-400 հակահրթիռային կայանք փոխանցելու հարցում՝ պետք է պարզել, թե ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև վերոհիշյալ համակարգի գնման առումով, այսինքն՝ կա՞ իրավական հիմք՝ ինչ-որ վճարի, փոխհատուցման կամ այլ պայմանավորվածության համաձայն այն երրորդ կողմին փոխանցելու համար։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական վերլուծաբան Նարեկ Ներսիսյանն՝ անդրադառնալով թուրքական և ադրբեջանական մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ Թուրքիան կարող է ռուսական C -400 հակահրթիռային կայանքը փոխանցել Ադրբեջանին:

«Իսկ ինչ վերաբերում է այդ կայանքի գնման հետ կապված ամերիկյան կողմի տարաձայնություններին և այդ առթիվ F-35 կործանիչներ թուրքական կողմին մատակարարելու խնդրին, պետք է նշել, որ ֆորմալ առումով ԱՄՆ-ն հասկացնում է Թուրքիային, որ եթե նա մի ռազմաքաղաքական բլոկում է, ապա չի կարող համագործակցել հակոտնյա բլոկի հետ բարձր տեխնոլոգիական և ռազմական նշանակության սպառազինության գնումներ կատարելու առումով։ C -400 հակահրթիռային կայանքը, մանևրելու տեսանկյունից, իհարկե, ունի գաղտնի տեղեկատվություն որսալու և ռադիոֆիզիկական տվյալներ փոխանցելու հնարավորություն, սակայն այստեղ հարցն ավելի շատ քաղաքական է, քանի որ թուրքական կողմի առջև դրվել է պայման՝ կամ նա համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, կամ, հակառակ դեպքում, նրա հետ չեն համագործակցի այն  ծավալով, ինչ ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ»,- ասաց Ներսիսյանը։ 

Նա շեշտեց, որ դա պարզ երևում է Հունաստանի հետ կնքված գործարքից, քանի որ ամերիկյան կողմն այդ երկրին արդեն իսկ փոխանցել է վերջին մոդիֆիկացիայի F-35 կործանիչների խմբաքանակ, մինչդեռ Թուրքիայի պարագայում այդ դասի ինքնաթիռների վաճառքի գործարք դեռ չի կայացել։

Անդրադառնալով այն  հարցին, թե Մոսկվան կհամաձայնի, որ Թուրքիան C-400 կայանքներ փոխանցի Ադրբեջանին՝ Ներսիսյանն ընդգծեց, որ սպառազինությունների վաճառքի հարցում Ռուսաստանը, սովորաբար, սկզբունքայնություն չի դրսևորում։

«Մոսկվան կարող է նույն զենք-զինատեսակները վաճառել ինչպես ռազմավարական դաշնակիցներին, այնպես էլ նրանց հակառակորդներին։ Ավելին՝ դաշնակցին կարող է ավելի հին մոդիֆիկացիաներ վաճառել, իսկ նրա հակառակորդին՝ ավելի արդիական։ Հարցն այն է, թե կոնկրետ C-400-ի հետ կապված ինչ գործարք է կնքվել թուրքական կողմի հետ և ինչ հնարավորություններ է նախատեսում այդ գործարքը՝ գնված սպառազինությունը երրորդ կողմին փոխանցելու առումով։ Ռուսաստանը ցանկացած բան կարող է վաճառել, եթե վճարվի դրա համարժեք գինը։ Այստեղ Արևմուտքի սկզբունքայնությունը չկա։ Օրինակ՝ անհնար է պատկերացնել, որ Ֆրանսիան համապատասխան զինատեսակներ վաճառի իր դաշնակցի հակառակորդ Իրանին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահին վերջերս ուղղված առաջարկին՝ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ կնքել համատեղ պայմանագիր, Ներսիսյանն ասաց, որ Ալիևն արդեն իսկ ունի դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի, և ռազմավարական փոխգործակցության պայմանագիր է կնքել նաև Ռուսաստանի հետ։

«Ադրբեջանն ունի նաև այլ երկրների հետ դիվերսիֆիկացված զենք-ռազմամթերքի մատակարարման համաձայնագրեր։ Բալանսի տեսանկյունից՝ Ալիևն այն վիճակում է, որ հայկական կողմի առաջարկը կարող է անտեսել, ինչն էլ անում է ակնհայտորեն»,- եզրափակեց ռազմական վերլուծաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր