Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ          Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան       Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ    

09 փետ 2024 18:55

Տեսանյութ.Կոմիտասի անվան պանթեոնում ասմունք, երգ՝ Վահան Տերյանի ծննդյան օրը

Տեսանյութ.Կոմիտասի անվան պանթեոնում ասմունք, երգ՝ Վահան Տերյանի ծննդյան օրըՆշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը (իրական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է փետրվարի 9-ին, (որոշ տվյալներով հունվարի 28) Ջավախքի Գանձա գյուղում:

Դժվարին կյանք է ապրել Վահան Տերյանը, կյանքից հեռացել անժամանակ: Նա հայ քնարերգությանը հաղորդել է մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության: 

Ամեն տարի փետրվարի 9-ին մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոն՝ նրա շիրիմին են այցելում բազմաթիվ մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր դպրոցների սաներ հարգելու նրա հիշատակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր