Լոռու մարզում ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կա վիրավոր          Այն գործողությունները, որոնք կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգից       Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել դեպի Հայաստան մատակարարումների վրա    

10 փետ 2024 10:54

Իսրայելական վարչակարգը ձգտում է, որպեսզի ԱՄՆ-ն խեղդվի Արևմտյան Ասիայի ճահճում. Աբդոլահիան

Իսրայելական վարչակարգը ձգտում է, որպեսզի ԱՄՆ-ն խեղդվի Արևմտյան Ասիայի ճահճում. ԱբդոլահիանՎաշինգտոնի աջակցությունն Իսրայելին եւ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ոչ մի արդյունքի չի հանգեցնի՝ ձախողումից բացի, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Լիբանանում, տեղեկացրել է Mehr-ը։

Նա Բեյրութ է ժամանել ուրբաթ երեկոյան։

Այնուհետեւ Աբդոլահիանը մասնակցել է լիբանանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին։

Նրա խոսքով՝ Գազայում ճգնաժամի սկզբից Թեհրանը հայտարարել է, որ «պատերազմը լուծում չէ»։

Նա նշել է, որ «իսրայելական վարչակարգը ձգտում է, որպեսզի ԱՄՆ-ն խեղդվի Արեւմտյան Ասիայի ճահճում»։

«Մենք ընդգծում ենք, որ ԱՄՆ-ն պետք է շտապ դադարեցնի աջակցությունն Իսրայելի վարչակարգին, որը երեխաներ է սպանում»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր