Նույնիսկ սեփական օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր մենք չենք դնում          Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռոբերտ Քոչարյանի թեման       Սպիտակ քաղաքում բախվել են «Mercedes-Benz»-ները, վիրավnր կա    

12 փետ 2024 09:46

Որոնք են սեքսուալ գրավչության կարևոր բաղադրիչները

Որոնք են սեքսուալ գրավչության կարևոր բաղադրիչներըԻնքնաներկայացում 
Արտաքին տպավորությունը, որի վրա մենք հույս ենք դնում, տղամարդիկ լիովին այլ կերպ են ընկալում: Ինչ-որ մեկին թվում է, թե անհրաժեշտ է երկար ոտքերով շիկահեր լինել, ինչ-որ մեկը թաքցնում է կազմվածքի թերությունները եւ կնճիռները, ինչ-որ մեկը նիհարում է եւ աշխատում զգեստապահարանի վրա: Դա արդյունք չի տա, եթե դուք ինքներդ դրան չեք հավատում: Մենք իդեալական կերպար ենք փնտրում ինքներս մեզ մատուցելու փոխարեն: Յուրաքանչյուր կին գիտե եւ իր թերությունները, եւ արժանիքները, բայց ձգտում է թաքցնել առաջինները եւ մոռանում է երկրորդների մասին: Տղամարդիկ հենց նրբորեն զգում են, թե երբ է կինն իրեն անհարմար զգում, փոխարենը սուր կերպով արձագանքում են, եթե կինը հիանում է իր ոտքերով, ժպիտով եւ նոր զգեստով:  

Հետազոտություններ. Ֆրանսիական լողափներում հարցումը ցույց է տվել, որ տղամարդիկ դաջվածքներով աղջիկներին սեքսի համար ավելի մատչելի են համարում, բայց պակաս համապատասխան լուրջ հարաբերության համար: 

Շփում
Սա հենց այն գրավչությունը եւ հմայքն է, որոնք իրենց գործն անում են, երբ այլեւս ցույց տալու ոչինչ չկա: Այստեղ յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերն ունի` հայացքներ, ծիծաղ, հումոր, խառնվածք, լսելու, հաճոյախոսություններ անելու կամ իր ամաչկոտությամբ գրավելու կարողություն: Ուրիշների մեթոդներով գործելու փորձերը` չափազանց ակտիվ լինելը կամ սեփական զվարթությունը զսպելը հարմար են միայն ծանոթանալու համար եւ կտան վայրկենական, բայց ոչ երկարատեւ արդյունք: Նման մեթոդները ոչ մի կապ չունեն իսկական սեքսուալության հետ: 
Հետազոտություններ. Ֆիննական Տուրկու համալսարանի պրոֆեսոր Մարկուս Ռենտալան տղամարդկանց ցուց է տվել կանանց 52 լուսանկար, որոնց այնպիսի հորմոն էր ներարկվել, որն արտազատվում է սթրեսի ընթացքում: Տղամարդիկ ընտրել են նրանց, ում մոտ հորմոնի մակարդակն ավելի ցածր էր: 

Ակտիվություն 
Մեզ խորհուրդ են տալիս տեղում չնստել` սպասելով երջանկությանը, բայց թե դա ինչ է նշանակում` ստիպված ենք լինում փորձով հասկանալ: Իհարկե սպիտակ ձիով արքայազնին հանդիպելու համար անհրաժեշտ է գոնե դուրս գալ տնից, բայց կարելի է անցնել քաղաքի բոլոր հաստատություններով եւ այդպես էլ չհանդիպել սեփական երազանքին: 
Հարցն այն է, որ տղամարդկանց գրավում է կյանքի եւ տպավորությունների իսկական ծարավը, ոչ թե ինչ-որ մեկին ցանցը գցելու մտածված քաղաքականությունը:  Բարի վաճառասեղանի մոտ մի բաժակ գինով տխուր աղջիկը կհետաքրքրի ընդամենը լովելասին կամ մանիպուլյատորին: Կենդանի տղամարդուն կենդանի, թախծից չմեռնող, այլ ուրախանալ, երազել եւ գործել կարողացող կին է անհրաժեշտ: 
Հետազոտություններ. Ամերիկացի Բլեյք Իսթմանը, որը մարմնի լեզվի ուսումնասիրության մասնագետ է, պնդում է, որ ռեստորանը հանդիպման լավագույն վայրը չէ: Զուգընկերոջ ընտրությունը տեղի է ունենում ենթագիտակցաբար, այդ պատճառով գնահատելու համար անհրաժեշտ է տեսնել, թե զուգընկերն ինչպես է շարժվում եւ ժեստեր անում: Սեղանի մոտ նստելն այնքան էլ չի տրամադրում դրան: 

Զգայականություն
Մարդկանց գրավելու թեմայով խորհուրդները հիմնականում ուղղված են զուգընկերոջը դուր գալուն, մինչդեռ ավելի շատ հաջողություն են ունենում նրանք, ովքեր չեն ամաչում խոսել իրենց ցանկությունների մասին: Դա չի նշանակում, թե առաջին ժամադրությանը կինը կպատմի անկողնում իր ցանկությունների մասին, բայց կարելի է լիցքաթափվել նրա ներկայությամբ, ցույց տալ սեփական թուլությունները եւ նրան հանձնել նախաձեռնությունը:  Տղամարդկանց դուր է գալիս իրենց լավ սիրեկան զգալ, բայց հաճախ չեն հասկանում, թե իրենցից ճշգրիտ ինչ են ուզում կանայք: 
Հետազոտություններ. Կանանց միայն 28 տոկոսն է սիրահարվում առաջին հանդիպմանը, տղամարդկանց շրջանում նման ռոմանտիկների թիվը գրեթե 50 տոկոս է:

Կանացիություն 
Բավականին բարդ է սովորել զգալ սեփական կանացի էությունը: Վառ հագնվել, չվախենալ խախտել կանոնները, չափազանց գեղեցիկ երեւալ, առանձնանալ, ուշադրություն գրավել, դա նշանակում է գնահատել ինքն իրեն զարդարելու ձգտումը եւ ուրախանալ դրանով: 
Իր կանացիությունը ժխտող աղջիկը կարող է տղամարդու ընկերը դառնալ: Գուցե նաեւ` սեքսուալ զուգընկերը, բայց ոչ հետաքրքրության առարկա:  Երբ կյանքում տղամարդ կա, որին ուզում ես դուր գալ, այդ ցանկությունները ակտիվանում են, բայց լավ է, երբ դրանք այլ ժամանակ էլ հետին պլան չեն մղվում: Չէ՞ որ սեքսուալ գրավչության համար անհրաժեշտ է ինքն իրեն դուր գալ: Բարձրակրունկներ, զուգագուլպաներ, կիսաշրջազգեստներ, զգեստներ. նման բաները միայն տոնական առիթների համար չեն:

Հետազոտություններ. օվուլյացիայի ժամանակահատվածում կանայք կարմիր եւ վարդագույն իրեր կրելու ցանկություն են ունենում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր