Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ          Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում       Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել    

12 փետ 2024 11:21

Շուտով կպարզվի, որ Մոսկվայում գործում են Պուտինից «անկախ» պետական մարմիններ, որոնք «ինքնուրույն» կարող են թեթևակի Հայաստանի «աչքը» վախեցնել»

Շուտով կպարզվի, որ Մոսկվայում գործում են Պուտինից «անկախ» պետական մարմիններ, որոնք «ինքնուրույն» կարող են թեթևակի Հայաստանի «աչքը» վախեցնել»Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Երկու դիտարկում՝ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ

The Telegraph-ի հարցազրույցում Փաշինյանը, մեծ հաշվով, նորություն չի ասել, բայց երկու դրվագի վրա հրավիրում եմ Ձեր ուշադրությունը:

Խոսելով Ալմա-Աթայի հռչակագրի մասին, Փաշինյանն ասում է. «Ստորագրումից և վավերացումից հետո(խոսքը Ալմա-Աթայի հռչակագրի մասին է) տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց այս համատեքստում շատ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, այդ բոլոր իրադարձություններից հետո, վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:

Սույնով Փաշինյանն ուղղակիորեն արձանագրում է, որ այդ Հռչակագրի ստորագրումից հետո  «տեղի ունեցած շատ իրադարձություններ»(օրինակ՝ մի շարք միջազգային փաստաթղթերով, անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ԼՂ փաստացի սուբեկտությունը) ինքը Պրահայում սրբագրել է՝ ԼՂ-ն ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս: Ասածի ենթատեքստն այն է, որ ես կատարել եմ իմ պարտավորությունները, Ալիևը դրա դիմաց չի ճանաչում նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Բայց հարցազրույյցի մյուս դրվագն ավելի ուշագրավ է:

Պուտինի Հայաստանում ձերբակալելու հնարավորության մասին հարցին Փաշինյանը «կոտրատվելով» պատասխանում է, թե Հայաստանը իրավական երկիր է ու այդ հարցը պետք է որոշեն իրավապահ մարմինները(այսինքն, Փաշինյանն ուցիղ չասեց, թե Պուտինը Երևանում չի ձերբակալվի):
Շատ շուտով «հայելային» պատասխանը կստանանք՝ կպարզվի, որ Մոսկվայում գործում են Պուտինից «անկախ» պետական մարմիններ, որոնք «ինքնուրույն» կարող են թեթևակի Հայաստանի «աչքը» վախեցնել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր