Բայդենը հրահանգել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն սկսել

Նրա խոսքով՝ Բայդենը հանձնարարել է այդ հարցով դիվանագիտական ուղիներ հաստատել։ «Նա հանձնարարել է մի շարք նախնական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ կանոնավոր ճեպազրույցներ Կոնգրեսի համար, ուղիղ դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ», - հավելել է Քիրբին:
Բացի այդ, Միացյալ Նահանգների ղեկավարը կոչ է արել ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքը «դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս երկրների հետ, որոնց շահերին դա առնչվում է»։
Ինչպես նշել է մամուլի ծառայությունը, «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը» վերաբերում է Ռուսաստանի կողմից մշակվող «արբանյակների դեմ զենքին»։
Ավելի վաղ ABC News-ը տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանը ցանկանում է միջուկային ռումբ տեղադրել տիեզերքում։