Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում          Կենդանակերպի այս նշանները հուլիսին կզգան ուժեղ մոլորակային աջակցություն՝ բախտի, աճի և նոր հնարավորությունների ժամանակաշրջան կլինի       Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան    

16 փետ 2024 13:30

Իրանի՞ց էլ ձեռք քաշենք. նրանց հետ էլ են հարաբերությունները փչանում

Իրանի՞ց էլ ձեռք քաշենք. նրանց հետ էլ են հարաբերությունները փչանումԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․


«Իրանի նախագահն այսօր ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետի հետ հանդիպմանն ասել է.


«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար»։


Դիվանագետերեներից եթե սա թարգմանենք, կնշանակի, որ Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում, քանի որ Հայաստանը կառավարողների խմբավորումը փորձում է Իրանի սահմաններին տեղակայել Իրանին թշնամական արևմուտքի ուժերին։


Այստեղ պետք է հիշել, որ մեր տարածաշրջանում կա երեք անմիջական մեծ պետություն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը հստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարավոր է խաղալ և ստանալ փոխշահավետ իրավիճակ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը սրա փոխարեն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր