Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը          ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է       Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու    

17 փետ 2024 12:28

Հայաստանի Սահմանադրությունում Երևանը պետք է հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից

Հայաստանի Սահմանադրությունում Երևանը պետք է հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններիցՓետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ:

Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությունից։

Նշվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև երկկողմ հիմունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի սադրանքը, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, առանց որևէ հրահրող գործոնի 5 ամսվա կայունությունից հետո, ուղղված է խաղաղ գործընթացին հարված հասցնելուն:

Միևնույն ժամանակ, անընդունելի է համարել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ՝ որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոցի համատարած չարաշահումը՝ ի հեճուկս հայտարարված նպատակների՝ որպես տարածաշրջանային կայունության խթանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցմանը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախագծին, Բայրամովն ասել է.

«Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր