Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բшխվելու է դիմադրության          Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ       Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Լուսանկարներ    

18 փետ 2024 15:27

Ավտովթարի հետևանքով շտապօգնության մեքենան կողաշրջվել է, կան վիրավորներ

Ավտովթարի հետևանքով շտապօգնության մեքենան կողաշրջվել է, կան վիրավորներՓետրվարի 17-ին, ժամը 23։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 հասեցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելփակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Tesla» մակնիշի (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1998 թ․) ավտոմեքենան և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1960 թ․)․ վերջինս կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բժշկին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ վարորդին՝ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել շտապօգնության ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր