Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 փետ 2024 14:10

Ոտքը Ադրբեջանից դուրս՝ խաղաղության, երկրի ներսում՝ պատերազմի մասին.Ալիևը փորձում է մատների վրա խաղացնել աշխարհին,ժամանակ շահել, հարմար պահին իր սև գործին անցնել

Ոտքը Ադրբեջանից դուրս՝ խաղաղության, երկրի ներսում՝ պատերազմի մասին.Ալիևը փորձում է մատների վրա խաղացնել աշխարհին,ժամանակ շահել, հարմար պահՌազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով այս փուլում, երբ անգամ Թուրքիայի ահաբեկիչ ղեկավարն է խոսում խաղաղության մասին, նշանակում է, որ պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ է։

«Բաքվի բռնապետը , երբ ոտքը Ադրբեջան անունով արհեստածին միավորից ոտքը դուրս է դնում, սկսում է խոսալ խաղաղությունից, իր դրա ձգտումից, իսկ երբ իր այդ միավորման ներսում է լինում, բացառապես հոխորտում է, հանդես է գալիս Հայաստանի հետ ցանկացած հարցը ռազմական ճանապարհով լուծելու դիրքերից։

Սա խոսում է նրա մասին, որ Բաքվի բռնապետը փորձում է մատների վրա խաղցնել աշխարհին, փորձում է առևտուր անել, ժամանակ շահել, հարմար պահին իր սև գործին անցնել, ինչպես արեց 2020-ին։ Մենք երբեք չպետք է հավատանք այս բռնապետի ոչ մի խոստումին, անգամ նա թղթի վրա գրածը, իր ստորագրությամբ հաստատած իր պարտավորությունները չկատարեց մեր նկատմամբ, քանի որ կարծում է, որ հաղթող է, իրեն ամեն ինչ կարելի է»,- «Ֆեյսբուքը» -ի իր էջում գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր