Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է       Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները    

23 փետ 2024 09:43

ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. ՓաշինյանՀայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում:

«Մեր կարծիքով՝ հատկապես 2021-2022 թվականներին, Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել Հայաստանի նկատմամբ,  և դա չէր կարող անտեսվել մնալ մեր կողմից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այդ պայմանագրին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», - ասել է Փաշինյանը։

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանը պատրաստվում է  նոր հարձակման Հայաստանի դեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր