Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

23 փետ 2024 13:44

Սերմնաբջջի ցածր մակարադակ ունեցող տղամարդկանց ընտանիքներում ամորձիների քաղցկեղի վտանգը 134%-ով բարձր է

Տղամարդկանց հարազատները, ում մոտ պտղաբերությունը ցածր է՝ սերմնաբջջի ցածր լինելու կամ բացակայության պատճառով, ավելի հավանական է, որ քաղցկեղով կհիվանդանան, այդ թվում՝ երիտասարդ տարիքում: Դա ցույց է տվել Human Reproduction ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Գիտնականները վերլուծել են 786 տղամարդու տվյալները, ովքեր դիմել են բժշկի՝ բեղմնավորման հետ կապված խնդիրների պատճառով 1996-ից 2017 թվականներին: Նրանց տվյալները համեմատվել են 5674 առողջ տղամարդկանց տեղեկությունների հետ, ովքեր ունեցել են առնվազն մեկ երեխա: Հետազոտողները նաև ուսումնասիրել են քաղցկեղի դեպքերը տղամարդկանց հարազատների մոտ՝ օգտագործելով ԱՄՆ բնակչության տվյալների բազան:

Տղամարդկանց հարազատները, ովքեր սերմնաբջիջ չունեին, ունեին հինգ տեսակի քաղցկեղի ռիսկի բարձրացում՝ ոսկորների և հոդերի (156%  ավելի բարձր ռիսկ), փափուկ հյուսվածքների (56%  ավելի բարձր ռիսկ), արգանդի (27%  ավելի բարձր ռիսկ), Հոջկինի լիմֆոմայի ( 60%-ով ավելի բարձր ռիսկ) և վահանաձև գեղձ (54% ավելի բարձր ռիսկ):

Սերմնաբջջի ցածր մակարդակ ունեցող տղամարդկանց հարազատների մոտ աճել է երեք տեսակի քաղցկեղի ռիսկը՝ հաստ աղիքի (16%-ով ավելի բարձր ռիսկ), ոսկորների և հոդերի (143%-ով բարձր ռիսկ) և ամորձիների (134%-ով ավելի բարձր ռիսկ): Սակայն, նրանց մոտ կերակրափողի քաղցկեղի հավանականությունը 61%-ով ավելի քիչ էր:

Գիտնականները ենթադրում են, որ որոշ գենետիկական հատկանիշներ կարող են և՛ վնասել տղամարդու պտղաբերությունը, և՛ մեծացնել նրա հարազատների մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Կապի բնույթը պարզելու համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն: Սա թույլ կտա բժիշկներին ավելի ճշգրիտ կանխատեսումներ անել պտղաբերության խնդիրներ ունեցող տղամարդկանց և նրանց ընտանիքների համար քաղցկեղի ռիսկի վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր