Որ երկիրը, որը կբացի իր օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կստանա ուժգին պատասխան․Աշթիանի          Ապրիլի 15-ին, 36 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Առեղծվածային դեպք՝ Օշականում․ հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին    

23 փետ 2024 15:53

Ասում էին՝ «սպանելու ենք.Գերությունից վերադառնալուց հետո եղբայրս այժմ հոգեբուժական կենտրոնում է, գլխին շատ են խփել

Ասում էին՝ «սպանելու ենք.Գերությունից վերադառնալուց հետո եղբայրս այժմ հոգեբուժական կենտրոնում է, գլխին շատ են խփելԱդրբեջանական գերության մեջ հայտնված ու օրեր անց հայկական կողմին փոխանցված 34-ամյա Հայասեր Սաֆարյանը Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից էր։ Սեպտեմբերի 20-ին՝ գյուղի տարհանման օրը, Հայասերը վճռական որոշում էր կայացրել չլքել հայրենի Խնկավանը։ 

«Մնացել է, քանի որ դիրքերում դեռ մեր տղերքն էին կռվում, իսկ մարտերը բոլոր ուղղություններով շարունակվում էին»,-MediaHub-ին պատմում է նրա եղբայրը՝ Անդրանիկ Սաֆարյանը, նշելով, որ Հայասերը առողջական խնդիրներ ունեցել է, որն ավելի արտահայտիչ է դարձել գերությունից վերադառնալուց հետո։ 

«Երբ ադրբեջանցի զինվորականները մտել են մեր գյուղարանքները, գերեվարել են այնտեղ մնացած խաղաղ բնակիչներին։ Մեկը հարազատ եղբայրս էր, մյուսը հորաքույրս՝ Վաղուհասից, իսկ Վերին Հոռաթաղից տարել են քեռուս կնոջը։ Նրանց տարբեր ժամերի տարել են Քարվաճառ։ Բոլորն իրար այնտեղ են հանդիպել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Գերությունից վերադարձած հարազատները պատմել են, որ իրենց վերաբերել են այնպես, կարծես հատուկ ջոկատայինների են գերեվարել․ ծեծել են, խոշտանգել, հոգեբանական ու ֆիզիկական ուժ գործադրել։ 

«Գերեվարված իմ հարազատներն այնտեղ բռնությունների են ենթարկվել, առողջական խնդիրներ ձեռք բերել։ Հայասերի մոտ իր խնդիրներն ավելի են խորացել, որովհետև ամեն օր ծեծել են, հաց ու ջուր չեն տվել, եթե տարածքում լրագրողներ չեն եղել»,- ասում է նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ իր քեռակինը, հորաքույրն ու հարազատ եղբայրը առանձին վրաններում են պահվել։ Կաթ, հաց ու ջուր են տվել տեսախցիկների առաջ, հարգանքով ու խնամքով են վերաբերվել՝ տեսանկարահանման սարքերի առաջ, բայց նրանց գնալուց հետո՝ «սև օր են բերել գլխներին, ուտելիք չեն տվել».

«Դրա համար եղբայրս առ այսօր հոգեբուժական կենտրոնում բուժում է ստանում»։ 

Նրա հորաքրոջը, որ ադրբեջաներեն կարողանում է հաղորդակցվել, ինչ որ տեղ խնայել են, նաև մյուսներին՝ չեն սպանել։ Թեպետ սպանության սպառնալիքներ շատ են հնչեցրել։ 

«Ասում էին՝ «սպանելու ենք»։ Այդ վախերից ու հոգեբանական ծանր վիճակից Հայասերը հիմա կակազում է նաև, որը նախկինում որպես խնդիր չի ունեցել»,-ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ նույնիսկ 6 օր անց, հայկական կողմին փոխանցելուց հետո էլ բռնության հետքերն ակնհայտ տեսանելիեն եղել մարմնի ու դեմքի վրա։ 

MediaHub-ին նույն վկայությունն էր տվել նաև Վերին Հոռաթաղից գերեվարված Էլմիրա Աբրահամյանը։ Նրան, թեև տարեց կին է, ադրբեջանցիներըևս չեն խնայել՝ հարվածել են, քաշքշել ու նվաստացրել։ Սա է ադրբեջանցու իրական դեմքն ու տեսակը, որի հետ խաղաղություն է մեզ հիմա պարտադրվում....

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր