Ապրիլի 15-16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Ապրիլի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 սեպ 2023 14:52

Տեսանյութ․ «Ձեռքերս կպտեցին, քցեցին մաշինեն». տարեց կինը գերեվարվել է սեպտեմբերի 18-ին, 6 օր բռնության ենթարկվել

 Բակում էի, այգում, տեսա դմփոց է գալիս։ Ադրբեջանցի զինվորականները հրացաններով եկան, ձեռքերս կապեցին, գցեցին մեքենան ու տարան Քելբաջար (Քարվաճառ - խմբ․)։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Արցախից Հայաստան տեղափոխված տարեց մի կին, որին նախքան Գորիս հասնելը գերեվարել և բռնության են ենթարկել ադրբեջանցի զինծառայողները։

«Ասել են՝ տղա ունես, ասացի չէ։ Ասաց՝ դու թուրք ես սպանել, ասացի չէ, ես ավտոմատ էլ չունեմ։ 

Զանգեց իր կոմանդիրին, թե էս հայ կնկան սպանենք, տարիքը՝ 60-62, ասաց չէ, կանանց ու խոխաներին չենք սպանում, վայեննիեներին կոտոր-կոտոր արեք։ Հետո տարան պալատկի տակ, մի ադեալ տվեցին, ավտոմատով էնքան են թակել, սաղ լեղակ ա։ Գիշերվա ժամը 10-ին, 7-րդ օրը, եկավ ասաց ընկիր առաջ։ Տարավ քցեց մի մաշին, բերեց Գետավան, Կարմիր Խաչը վերցրեց, բերեց Ստեփանակերտ։

7 օր տանջվել եմ սոված-ծարավ, պասպորտս, դոկումենտներս սաղ ճղել են, 1000 դրամ փող չկար, որ մի կտոր հաց առնեմ, հիմա էլ մոտս ոչ մի բան չկա»,-պատմել է արցախցի կինը:

Նա նշել է, որ իրեն ադրբեջանական կողմը գերեվարել է Մարտակերտի Խնկավան գյուղից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր