Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքի բակում․ կա վիրավոր
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ փետրվարի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Մինչ ոստիկանների ժամանումը դեպքի վայրից օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել. ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր, որը հասնում է մոտ 100 մ նաև էլիտար բարձրահարկ շենքի ավտոկայանատեղի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ դեպքի հանգամանքները, ինչպես նաև մասնակիցների և վիրավորի ինքնությունը պարզելու ուղղությամբ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ղ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված վիճակում։