Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

26 փետ 2024 13:58

Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում

Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմումԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին, փոխանցում է БЕЛТА-ն։


«Մենք սրան բացարձակ հանգիստ ենք արձագանքում, Կազանում նախագահների հետ քննարկել ենք այս խնդիրը, ոչ ոք չի խելագարվել, Հայաստանը պետք է լինի ՀԱՊԿ-ում։ Մենք ոչ ոքի չենք վռնդում, մենք միշտ աջակցում ենք, աջակցել ենք և կջակցենք՝ որպես մեր դաշնակցի։ Եթե չեն ուզում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է պետության ղեկավարը։


«Միևնույն ժամանակ, այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել», - պարզաբանել է Բելառուսի ղեկավարը։


Նա նշել է, որ Հայաստանում իշխանական համակարգը կառուցված է այնպես, որ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը պետք է որոշվի խորհրդարանում։


«Այնտեղ Փաշինյանը չի կարող որոշում կայացնել՝ մտնել, թե դուրս գալ։ Այնտեղ խորհրդարանն է որոշում կայացնում։ Կարծում եմ՝ Հայաստանի խորհրդարանում խելամիտ մարդկանց մեծամասնություն կա։ Մեր դեմ, ՀԱՊԿ-ի դեմ վիրավորանք չի կարող լինել»։


«ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մուսուլմանական երկրներ, դուք էլ եք դա հասկանում, մասամբ այստեղից է գալիս համապատասխան դիրքորոշումը։ Եվ երրորդ՝ Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում։ Այդ դեպքում պատերազմը մինչև հիմա կշարունակվեր, և հազարավոր մարդիկ կզոհվեին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։


Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
«Հայերը մեր մտերիմ մարդիկ են: Իսկ Ադրբեջանը ի՞նչ է, օտա՛ր։  Մեզանից նեղանալ պետք չէ», — հավելել է նա։
 ՀԱՊԿ-ն ընդհանրապես պատճառ չուներ ներքաշվելու հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր