Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

26 փետ 2024 14:38

Տեսանյութ.ՌԴ-ի կողմից առաջացավ խանդ, որ մենք սկսեցինք մեր նախարարներին նշանակել,դրանից հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, հետո ԼՂ էթնիկ զտումը

ՌԴ-ի կողմից առաջացավ խանդ,, որ մենք սկսեցինք մեր նախարարներին նշանակել,դրանից հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, հետո ԼՂ էթնիկ զտումը2018-ից սկսվեց անկախության գործընթացը, որ մենք ցանկացանք մեր երկրի նախարարներին մենք նշանակել, այդպիսով Ռուսաստանի կողմից առաջացավ խանդ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։


«Դրանից հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, հետո ԼՂ էթնիկ զտումը, տեղի ունեցավ ՀՀ սահմանների էսկալացում։ Դրանց արդյունքը այն էր, որ մենք նշանակեցինք մեր պաշտոնյաներին և ցանկացանք ուրիշ երկրների հետ դաշնակցային  հարաբերություններ ստեղծել»,- նշեց Գագիկ Մելքոնյանը։


Հարցին՝ Մոսկվայից հնարավո՞ր է Երևանում իշխանափոխություն անել, պատգամավորն ասաց․


«Արդեն մի քանի տարի է՝ Մոսկվան իր լրատվամիջոցներով ցանկանում է՝ իշխանափոխություն կատարվի, սակայն ժողովուրդը չի կանգնում որոշ մարդկանց կողքին։ Մեր ժողովուդրը պետք է իշխանափոխություն անի, երբ ժողովուրդը ցանկացավ, այն ժամանակ էլ կլինի իշխանափոխությունը։ Հիմա էլ եթե 100 հազար մարդ դուրս գա, կարող է իշխանափոխություն անել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր