Որ երկիրը, որը կբացի իր օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կստանա ուժգին պատասխան․Աշթիանի          Ապրիլի 15-ին, 36 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Առեղծվածային դեպք՝ Օշականում․ հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին    

28 փետ 2024 11:30

Մեր դեմ ուղղված սպառնալիքների կատաղի ալիքներ են հորդում.Չափազանց վտանգավոր է նաև Սյունիքից ռուսական հատուկ ծառայությունների դուրս բերման ձգձգումը

Մեր դեմ ուղղված սպառնալիքների կատաղի ալիքներ են հորդում.Չափազանց վտանգավոր է նաև Սյունիքից ռուսական հատուկ ծառայությունների դուրս բերման ձգձգումըՎահան Վարդապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, գրառման մեջ մասնավորապես ասվում է․


Այս վեկտորը փոխելու է մեր կյանքի որակն ու իմաստը
ՀԱՊԿ-ին մեր անդամությունը սառեցրել ենք գրեթե երկու տարի, սառեցման հայտարարությունն արվեց օրեր առաջ Փարիզում, և սա արդեն համապատասխան գործընթացի մեկնարկն է։ Արևմուտքի հետ ավելի արդյունավետ ինտեգրման համար անհրաժեշտ է ոչ միայն հայտարարել սառեցման, այլ` պարզապես ՀԱՊԿ֊ից դուրս գալու մասին։ Սակայն ասելն ու խորհուրդներ տալը շատ հեշտ է:


Սառեցման հայտարարությունից հետո չպետք է ձգձգել գործընթացը և սպասել ավելի հարմար պահի, քանի որ նման հայտարարությունից հետո ՀԱՊԿ֊ում մնալը դառնում է ավելի վտանգավոր։ Հայտարարութանը պետք է հաջորդեն ՀԱՊԿ֊ից դուրս գալու կոնկրետ քայլեր: Արդեն իսկ արված հայտարարությունից հետո մեր դեմ ուղղված սպառնալիքների կատաղի ալիքներ են հորդում, դարձել ենք ռուս֊բելոռուսական և ներքին գործակալական ցանցի հարձակումների և ճնշումների թիրախ։


❗️Չպետք է ձգձգել «սառեցված» վիճակը, նման հայտարարությունից հետո «մնալը» դարձել է ավելի վտանգավոր։


 
❗️Ձգձգվող կիսաքայլերը շատ ավելի վտանգավոր կարող են լինել, դրանք Կրեմլում հույսեր են առաջացնում մեր իշխանության խոր վախերի առկայության, որից խրախուսվում են էլ ավելի լկտիաբար ահաբեկելու ու սպառնալու, որ էլ ավելի ուժեղ ճնշումների դեպքում տատանվող իշխանությունը նորից հետդարձ կկատարի։


❗️Անվտանգության մարմինների հեզ ու խոնարհ հայացքի ներքո ռուս սուսլովներն ու սուսլիկները, տեղացի քաղաքագետ֊մեկնաբան-ագենտների ձայնակցությամբ ահաբեկում և հաթաթաներ են տալիս ՀՀ իշխանությանն ու քաղաքացիներիս։


❗️Չափազանց վտանգավոր է նաև Սյունիքից ռուսական հատուկ ծառայությունների դուրս բերման ձգձգումը։
Մյունխեն֊Փարիզ֊Աթենք… ուղևորությունների վեկտորը առավել քան ճշգրիտ է և նշմարվում է նաև տրամաբանական շարունակությունը։
Այս շարքի պետությունների հետ էլ ռազմաստրատեգիական դաշինքի և փոխօգնության պայմանագրերի կնքմամբ վեկտորը կդառնա այլևս անբեկանելի ու հաստատուն։


❗️Մեր հասարակության ենթագիտակցության մեջ վաղուց որոշված է վեկտորի ուղղությունը, անգամ բնազդաբար, որպես ինքնապաշտպանական ռեակցիա։ Սա սոսկ վեկտոր֊ուղղություն֊ուղենիշ չէ, սա մեր պետականության և ինքնիշխանության գոյատևման, ամրապնդման ու վերելքի, վերջնական ապագաղութացման, քաղաքակիրթ երկրների ընտանիքում մեր ազգային ինքնադրսևորման ճանապարհային քարտեզն է։


❗️Վեկտորն ինքնին արդեն թելադրում է մեր գործողությունների ընթացքն ու հաջորդականությունը, և շատ կարևոր է վեկտորի հետևից սահուն ընթանալ, կախ չընկնել ու չխոչընդոտել վեկտորի ընթացքը։ Այս վեկտորը մեզ ճգնաժամից ու պարտությունների շարքից պարտադրում է դուրս գալ, այս վեկտորը փոխելու է մեր կյանքի որակն ու իմաստը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր