Ադրբեջանն արհեստական պատճառներ է փնտրում Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար          Կեղծ լուրեր են շրջանառվում 2007 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ դիվանագիտական խոսակցությունների վերաբերյալ       Տեսանյութ.Ոստիկանական ուժեր են կենտրոնացած Աշտարակի խճուղում, Քասախ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը    

28 փետ 2024 17:13

Զախարովան պատասխանել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հայտարարությանը

Զախարովան պատասխանել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հայտարարությանըՌուսաստանը Հայաստանից չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք սա համարում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից ոչ բարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ։ Ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար։ Այս առնչությամբ Հայաստանի իշխանություններից ոչ մի հարցում չենք ստացել»,- ասաց նա:


Զախարովան նշել է, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է «ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ հնչեցրած ակնարկներից»։

«Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություններ չեն կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենքները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն աշխատանքը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր