Որ երկիրը, որը կբացի իր օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կստանա ուժգին պատասխան․Աշթիանի          Ապրիլի 15-ին, 36 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Առեղծվածային դեպք՝ Օշականում․ հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին    

29 փետ 2024 20:26

Փաշինյանին եմ ներկայացրել Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում

Փաշինյանին եմ ներկայացրել Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:

Էդմոն Մարուքյան»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր