Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

01 մար 2024 11:33

Հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր զորք են ուղարկել մեր երկրի տարածքներ..ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական միջամտությունների հետևանքները ողբերգական կլինեն

Հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր զորք են ուղարկել մեր երկրի տարածքներ..ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական միջամտությունների հետևանքները ողբերգական կլինենՈւկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական միջամտությունների հետևանքները ողբերգական կլինեն. այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, փետրվարի 29-ին Դաշնային ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նրանք սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորամիավորումներ ուղարկելու հնարավորության մասին, բայց մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորակազմերն ուղարկել են մեր երկրի տարածքներ: Սակայն հիմա հնարավոր միջամտողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ Արևմուտքը, ի վերջո, պետք է հասկանա, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի նաև զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները։

Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ ռուսաֆոբիան կուրացնում է Արևմուտքին՝ զրկելով նրան բանականությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր