Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»          Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին       Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 մար 2024 15:44

Քաղաքացիների մոտ 80 տոկոսը ապագայում նոր պատերազմի վտանգ տեսնում է. հարցում

Քաղաքացիների մոտ 80 տոկոսը ապագայում նոր պատերազմի վտանգ տեսնում է. հարցում1100 քաղաքացու շրջանում իրականացված հարցման արդյունքներով գրեթե 80 տոկոսը կարծում է, որ մոտ ապագայում նոր պատերազմի հավանականությունը մեծ է։

«Արդյո՞ք տեսնում եք մոտ ապագայում պատերազմի վտանգ», հարցին՝ հարցվածների 55.1 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 25.5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 9.8 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 7.2 տոկոսը՝ միանշանակ ոչ։

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյան այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ մյուս հարցը վերաբերել է հայ-ֆրանսիական հարաբերություններին։

Հարցվածների 56.2 տոկոսը պատասխանել է, որ լիովին դրական է վերաբերվում այդ հարաբերությունների խորացմանը, 25.9 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 4.7 տոկոսը՝ ավելի շուտ բացասական,9.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Այս հարցին դժվարացել է պատասխանել 3.5 տոկոսը։

Հարցին, թե «Որ երկրներից կարող ենք ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար»՝ 46 տոկոսը պատասխանել է Ֆրանսիայից, 21.9 տոկոսը պատասխանել է Ռուսաստանից, 15.9 տոկոսը պատասխանել է Իրանից, 13,7 տոկոսը՝ ԱՄՆ, 23.2 տոկոսը նշել է Հնդկաստան, 4.9 տոկոսը՝ կարծում է, որ Չինաստանից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր