Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա          «Աստված ասաց, բավական է, դուք զայրացրել եք Նրան».Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է       Տեսանյութ.Կիրանցում ոստիկանական ուժեր են կուտակված. Բագրատ Սրբազանը ճանապարհին է՝ մեկնում է Կիրանց    

05 մար 2024 11:03

Երևանում վթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքերով հարվածել միմյանց

Երևանում վթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքերով հարվածել միմյանցShamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ  47-ամյա Նարինե Մ․-ն  և հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում  բախվել են իր «Range Rover» և մեկ այլ վարորդի  «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել և ճանկռել է իր ձեռքերը, պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին։

Կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի  վարորդ՝ Երևանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ․-ից, ով հայտնել է, որ «Range Rover»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:  

Ոստիկաններն ու պարեկները ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու վարորդին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր