«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

05 մար 2024 16:59

Պետք է ունենալ նախ ռազմավարություն, հետո՝ օրենքներ. Մխիթար Հայրապետյան

Պետք է ունենալ նախ ռազմավարություն, հետո՝ օրենքներ. Մխիթար ՀայրապետյանՃիշտ է, արդյոք, որ ի սկզբանե լինի օրենքը, հետո ամիսներ կամ տարիներ անց ռազմավարությունը։ Անձնապես ինձ համար անընդունելի է սկզբում ունենալ ոլորտը կարգավորող կամ ոլորտը խթանող ռազմավարություն։ Դրա առկայությունն է, որ մեզ թույլ կտա ճիշտ որոշումներ կայացնել թե՛ օրենքների, թե՛ ենթաօրենսդրական ակտերի տեսքով։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ռազմավարությունը գալիս է նախ և առաջ գնահատելու եղած ռեսուրները, և եղած ռեսուրսների մեջ ֆիքսելու մի քանի ռազմավարական ուղղություններ, որոնցով մեր պետությունը պիտի շարժվի առաջ։ Եթե չկա ռազմավարական փաստաթուղթ, մենք այդ որոշումները կիրականացնենք ինտուիտիվ և մեր պատկերացումների վրա։ Դրա համար պետք է ունենալ նախ ռազմավարություն, հետո՝ օրենքներ»,- նշեց ԲՏԱ նախարարը։

Նրա խոսքով` պետք է վարենք ռեակտիվ քաղաքականություն, զուգահեռ դրան ունենանք մշակված ռազմավարություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր