«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

28 փետ 2018 18:05

Ազատվում ենք հազից

 Ազատվում ենք հազից
Շնչուղիների հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հազով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր է արագ ազատվել այս խնդրից՝ բարդություններից խուսափելու համար: Հազի դեմ պայքարում կօգնեն նաև բնական միջոցները:

Էվկալիպտ, սոխ, կիտրոն: 
Էվկալիպտի տերևները դրական ազդեցություն են ունենում շնչուղիների վրա: Դրանք նաև հականեխիչ, խորխաբեր հատկություն ունեն: Սոխը ևս օգտագործվում է մրսածության դեպքում, քանի որ հակաբակտերիալ և վարակազերծող հատկություն ունի:
Բաղադրիչներ
միջին չափի 4 սոխ
էվկալիպտի 20 տերև
4 բաժակ ջուր՝ 1 լիտր
երկու կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք սոխը, էվկալիպտի տերևների հետ լցրեք տարայի մեջ:
Ավելացրեք ջուրը, եռացրեք 20 րոպե:
Քամեք թուրմը, ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր՚
Երբ խառնուրդը սենյակային ջերմաստիճանի հասնի, ավելացրեք երկու կիտրոնի հյութը:
Դրեք սառը տեղում: Օրվա ընթացքում ընդունեք 3 ճաշի գդալ:

Կտավատի սերմեր: Չոր հազի դեպքում կօգնի կտավատի սերմերով պատրաստված միջոցը: Այն մաքրում է օրգանիզմը, ամրացնում իմունային համակարգն ու մաքրում շնչուղիները:
Բաղադրիչներ
3 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 30 գրամ
1 բաժակ ջուր՝ 250 մլ
մեկ կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Պատրաստման եղանակը
Եռացրեք ջուրը, ավելացրեք կտավատի սերմերը:
Թողեք եռա, մինչև խիտ զանգված ստացվի:
Ավելացրեք կիտրոնի հյութն ու մեղրը:
Օգտագործման եղանակը
Օրվա ընթացքում օգտագործեք 1 ճաշի գդալ, մինչև հազն անցնի:
Խորհուրդ չի տրվում տալ մինչև 5 տարեկան երեխաներին:

Խոտաբույսերի խառնուրդ.
Բաղադրիչներ
4 բաժակ ջուր՝ 1 լիտր
1 ճաշի գդալ երիցուկ՝ 10 գրամ
2 թեյի գդալ մեխակ՝ 10 գրամ
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
մեկ կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք:
Ավելացրեք երիցուկը, 3 րոպե եռացնելուց հետո ավելացրեք մեխակը:
Եռացրեք ևս 5 րոպե: Ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը:
Խառնուրդը դրեք սառնարանում: Հաջորդը օրը հանեք սառնարանից, թողեք մնա սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Խմեք օրվա ընթացքում 3 անգամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր