ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է՝առաջիկա 2 օրվա ընթացքում Մոսկվայում հնարավոր է հարձակվեն մեծ խմբերով հավաքված մարդկանց վրա

«Դեսպանատունը հետևում է հաղորդագրություններին այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են առաջիկայում հարձակվել Մոսկվայում մեծ խմբերով հավաքված մարդկանց վրա, ներառյալ համերգները: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ ամբոխների մեջ գտնվելուց», - ասվում է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
Դեսպանատան կայքի ռուսերեն տարբերակում նախազգուշացում չկա։
Պետդեպարտամենտը Ռուսաստան մեկնելու ռիսկի մակարդակը բարձրացրել է առավելագույնը՝ չորրորդ մակարդակի։ ՌԴ ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Մոսկվայում այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ տասնյակ տոնական միջոցառումներ են նախատեսված։