Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

09 մար 2024 14:33

Բայդենը խայտառակություն է Միացյալ Նահանգների համար, նա խելագար, մտավոր հետամնաց մարդ է

Բայդենը խայտառակություն է Միացյալ Նահանգների համար, նա խելագար, մտավոր հետամնաց մարդ էԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իզուր է հիշել իր նախորդներից մեկին՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, քանի որ, ի տարբերություն նրա, ինքը միայն խայտառակում է ԱՄՆ-ին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Բայդենի ելույթը։

«Բայդենն իրեն համեմատեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ: Սա այնքան էլ տեղին համեմատություն չէ: Ակնհայտ է, որ դա նրա օգտին չէ: Նա խայտառակություն է Միացյալ Նահանգների համար», - գրել է Մեդվեդևը անգլերեն X-ում:

Ինչպես նշել է Մեդվեդևը, Միացյալ Նահանգների 32-րդ նախագահը, նույնիսկ անվասայլակին նստած, Ամերիկան ​​դուրս բերեց ճգնաժամային իրավիճակից, մինչդեռ Բայդենը «խելագար, մտավոր հետամնաց մարդ է, ով որոշել է մարդկությանը տանել դեպի դժոխք»։

Բացի այդ, շարունակել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, Ռուզվելտը իր դաշնակիցների, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի հետ միասին պայքարել է հանուն խաղաղության, մինչդեռ «Բայդենը ակտիվորեն և համառորեն փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել»։ Ի վերջո, Ռուզվելտը պայքարեց ֆաշիստների դեմ, իսկ Բայդենը պայքարում է նրանց համար․ եզրափակել է Մեդվեդևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր