«Nissan»-ը Հրազդանի կիրճում բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Թեհրանը կպատասխանի Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը    

11 մար 2024 12:20

Ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիան մեծ պետություն է, մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվել և չենք ենթարկվի,անում ենք այն, ինչ անհրաժեշտ է

Ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիան մեծ պետություն է, մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվել և չենք ենթարկվի,անում ենք այն, ինչ անհրաժեշտ էԹուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրումէ ria.ru-ն։

Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, որոնք արգելված են երկրում, և այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաղդադի վարչակազմի հետ, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը։

«Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում և անում ենք այն, ինչ անհրաժեշտ է: Ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիայի Հանրապետությունը մեծ պետություն է: Մենք որևէ մեկի հրամանին  չենք ենթարկվել և չենք ենթարկվի»,- ասել է նա: Գյուլերը դա ասել է Hürriyet թերթին Թուրքիայի լայնածավալ անդրսահմանային գործողությանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր արձագանքը քննարկելիս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր