Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը.Թուրքիան դառնում է ժամանակակից ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն          Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...       «Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար    

11 մար 2024 12:42

Առաջարկում են դառնալ Ուկրաինա-2.Արևմտյան գործընկերները չեն պատրաստվում աջակցել Ադրբեջանից եկող սպառնալիքներից, բայց մեզ «պաշտպանում» են ռուսներից

Առաջարկում են դառնալ Ուկրաինա-2.Արևմտյան գործընկերները չեն պատրաստվում աջակցել Ադրբեջանից եկող սպառնալիքներից, բայց մեզ «պաշտպանում» են ռուսներից«Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի փոխնախարար Ջեյմս Հիպպին»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով,  արևմտյան գործընկերները չափազանց անկեղծ են: Նրանք մեզ չեն պատրաստվում աջակցել Ադրբեջանից եկող սպառնալիքներից, բայց մեզ «պաշտպանում» են ռուսներից՝ այդ ճանապարհին ցույց տալով «հույսի դուռը»՝ Անկարան, որտեղից մենք երաշխիքներ պետք է ստանանք «ռուսական լուծը թոթափելու» համար:

«Մեզ բաց տեքստով առաջարկում են դառնալ Ուկրաինա-2 ու Արևմուտքին տվյալ դեպքում հետաքրքիր է ոչ թե գործընթացի արդյունքը, այլ բուն գործընթացը, որը կարող է հանգեցնել հայկական պետականության կորստին:

1896 թվականի ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին Լորդերի պալատում հայտարարել է, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։
Հետո ինչ եղավ՝ բոլորս գիտենք:

Եթե որևէ մեկին թվում է՝ հիմա այլ հետևանք են ունենալու արևմտյան բարձրագոչ խոստումները, ուրեմն՝ պատրանքների մեջ է:

Արևմտյան կենտրոնների նպատակը՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումն է, դրա վերջնարդյունքում ինչ կլինի հայ ժողովրդի կամ Հայաստանի հետ՝ դա նրանց բացարձակապես չի հետաքրքրում: Ու բնավ ոչ այն պատճառով, որ նրան «չար» են կամ հայ ժողովրդի «թշնամիները»:

Բացարձակապես՝ ոչ, պարզապես Արևմուտքը քաղաքական շահ չունի՝ սատարել մեզ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի, նրանց հետաքրքրում է մեր «հակառուսական» պոտենցիալը:
Հ.գ- Լոնդոնում ռուսական սպառնալիքներն անմիջապես նկատում են, եթե նույնիսկ դրանք տեսական են, բայց թերևս լեգիտիմ են համարում, երբ Բաքուն մեզանից անհապաղ տարածքներ է պահանջում»,-նշում է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր