ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

15 մար 2024 14:20

Հավանական է՝ Պուտինն այլևս չի ղեկավարի ՌԴ-ն.Մենք պատրաստ ենք այնպես անել, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այս պատերազմում

Հավանական է՝ Պուտինն այլևս չի ղեկավարի ՌԴ-ն.Մենք պատրաստ ենք այնպես անել, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այս պատերազմումՖրանսիայի նախագահը France 2 և TF1 հեռուստաընկերություններին ասել է, որ իր երկիրը պատրաստ է այնպես անել, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի պատերազմում՝ կոչ անելով դաշնակիցներին սահմանափակումներ չկիրառել օգնության հարցում։


«Եթե իրավիճակը վատթարանա, մենք պատրաստ կլինենք այնպես անել, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այս պատերազմում», - ասել է Մակրոնը ֆրանսիական հեռուստատեսային հարցազրույցում, զգուշացնելով, որ յուրաքանչյուր ոք, ով հանդես է գալիս Ուկրաինային օգնության «սահմանափակման» օգտին, «ընտրում է պարտությունը»:


Նա ասել է, որ Եվրոպայի համար կարևոր է կարմիր գծեր չգծել, որոնք կազդարարեն Կրեմլի թուլությունը և կխրախուսեն նրան շարունակել ներխուժումն Ուկրաինա: Նա հրաժարվել է մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել Ուկրաինա զորքերի տեղակայումը:


«Ես պատճառներ ունեմ հստակ չլինելու համար»,- ասաց նա, - «Ես չեմ պատրաստվում (Պուտինին) տեսանելի դարձնել»։ 


Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբեք հարձակման չի գնա Ռուսաստանի դեմ, և որ Փարիզը չի պատերազմում Մոսկվայի հետ, չնայած որ Ռուսաստանը ագրեսիվ հարձակումներ է գործել Ֆրանսիայի շահերի վրա Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս:


«Ռուսաստանը հակառակորդ է», - ասաց նա՝ հրաժարվելով նրան թշնամի անվանել։


Նա նաև հույս է հայտնել, որ մի օր կգա Ռուսաստանի նախագահի հետ խաղաղ բանակցություններ վարելու ժամանակը, «ով էլ նա լինի», քանի որ առաջին անգամ է հավանականությունը, որ Պուտինն այլևս չի ղեկավարի Ռուսաստանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր