Առողջապահության նախարարը հիվանդանոցում քարոզչություն է արել. «Ժողովուրդ»          Ալեն Սիմոնյանից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն. «Ժողովուրդ»       Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով    

21 մար 2024 10:52

Խոշոր վթար՝ Արմավիրում․ «Opel»-ը գլխիվայր շրջվել է, վիրավոր կա

Խոշոր վթար՝ Արմավիրում․ «Opel»-ը գլխիվայր շրջվել է, վիրավոր կաՄարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Գագիկ Ի․-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ավետիս Հ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության  են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը պարեկների հետ նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել ապա վիրավորին ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր