Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

23 մար 2024 11:32

Ձերբակալվածներ կան․ հայտնի է, որ երկրի քաղաքացիներ են. Եվս չորս հոգի այս պահին փնտրվում է

Ձերբակալվածներ կան․ հայտնի է, որ երկրի քաղաքացիներ ենԵնթադրյալ հանցագործներ տեղափոխող մեքենան կանգնեցրել են ռուսական Տյոպլիյ գյուղի մոտ՝ Բելառուսի և Ուկրաինայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ 

Նախնական տվյալներով՝ մեքենայում եղել է վեց մարդ, որոնցից երկուսին ձերբակալել են, եւս չորսը փախուստի է դիմել, հայտնում է glavny.tv-ն։

Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Ըստ Baza-ի, ահաբեկչության 6 հեղինակներից 4-ի ինքնությունը պարզվել է․ դրանք են՝ Մահմադռասուլ Նասրեդդինովը՝ 37 տարեկան, Ռիվոժիդին Իսմոնովը՝ 51 տարեկան, Շոհինջոն Սաֆոլզոդան՝ 21 տարեկան և Ռուստամ Նազարովը՝ 29 տարեկան։
Այժմ նրանց քննում են անվտանգության աշխատակիցները՝ հասկանալու, թե ինչ առնչություն ունեն նրանք Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Եվս չորս հոգի այս պահին փնտրվում է։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան Կրոկուսի համերգասրահում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, վիրավորների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր