Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

12 ապր 2024 13:33

Աճում է անհանգստությունը Կրոկուսի ահաբեկչությունից հետո.ՀԴԲ-ն զգուշանում է, որ իսլամիստները խոշոր ահաբեկչություն են նախապատրաստում Միացյալ Նահանգներում

Աճում է անհանգստությունը Կրոկուսի ահաբեկչությունից հետո.ՀԴԲ-ն զգուշանում է, որ իսլամիստները խոշոր ահաբեկչություն են նախապատրաստում Միացյալ ՆահանգներումՀետաքննությունների դաշնային բյուրոն անհանգստացած է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության նման հարձակման սպառնալիքով։ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ ասել է բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար եկել է ժամանակը, երբ «միաժամանակ հանրային և ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ սպառնալիքներ կան»։

Ըստ Ռեյի նամակային վկայությունների՝ ՀԴԲ-ն 2023 ֆինանսական տարվա վերջում հարուցել է 4000 գործ՝ կապված միջազգային ահաբեկչության հետ։

Նա նշել է, որ աճում է անհանգստությունը Կրոկուսի ահաբեկչությունից հետո։ 

Մարտի 22-ին մի խումբ զինված անձինք կրակել էին Crocus City Hall-ի վրա, ապա հրկիզել համերգասրահը։ Զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը: The Washington Post-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները հարձակումից ավելի քան երկու շաբաթ առաջ տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանի Դաշնությանն այն մասին, որ այս համերգասրահը կարող է թիրախ դառնալ ահաբեկիչների համար. Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանը նույնպես զգուշացրել է Ռուսաստանին մոտալուտ ահաբեկչության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր