Տեսանյութ.«Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ մարդկանց սպանել է կես միլիոն ռուբլու դիմաց

Ձերբակալվածը խոստովանել է, որ գնացել այդ քայլին ոմն «քարոզչի օգնականի» հետ զրույցից հետո։
Տղամարդը հայտնել է, որ Թուրքիայից ՌԴ է ժամանել մարտի 10-ին։ Նրա խոսքով՝ ինքը Թուրքիայում էր գտնվում փաստաթղթերի հետ կապված հարցերով։
Տեսանյութը Hayacq.com-ի թելեգրամյան ալիքում
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 143 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի ու վիրավորների թվում կան նաև երեխաներ։
Ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ։ Նրանցից մի քանիսը հայտնաբերվել են ՌԴ Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու։
Թարմացումներին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին