Նոյեմբերի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Քրեական վարույթի շրջանակում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք       Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել    

25 մար 2024 14:42

Արևմտյան պաշտոնյաները վախենում են ահաբեկչություններից Օլիմպիական խաղերի ժամանակ

Արևմտյան պաշտոնյաները վախենում են ահաբեկչություններից Օլիմպիական խաղերի ժամանակՄերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցածի պատճառով արևմտյան պաշտոնյաները վախենում են ահաբեկչություններից Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։

ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա և ոչ կառավարական Ծայրահեղականության դեմ պայքարի նախագծի ներկայիս խորհրդական Էդմունդ Ֆիտոն-Բրաունն ասել է, որ անհանգստացած է Փարիզի Օլիմպիական խաղերով:

Ըստ NYT-ի, այս կարծիքը կիսում են այլ փորձագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից, ովքեր զբաղվում են ահաբեկչական սպառնալիքներով:

Արևմտյան երկրներից մեկի հետախուզության աշխատակիցը հրապարակմանը ասել է, որ հիմնական գործոնները, որոնց պատճառով կարող է տեղի ունենալ նոր ահաբեկչություն, «Իսլամական պետության» քնած բջիջների առկայությունն է Եվրոպայում, շարունակվող պաղեստինյան -իսրայելական հակամարտությունը և ռուսալեզու քաղաքացիների կողմից զինյալներին ենթադրյալ աջակցությունը:

Նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել էր, որ իշխանությունները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են ամենաբարձր մակարդակի։

Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի Crocus City Hall-համերգասրահում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Զինված մարդիկ ներխուժել են դահլիճ և կրակ բացել հանդիսատեսի վրա։ Դրանից հետո պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր