Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

02 ապր 2024 12:08

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին «Opel»-ը ընկել է ձորակը. տուժածները հոսպիտալացվել են

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին «Opel»-ը ընկել ձորակը. տուժածները հոսպիտալացվել ենԱպրիլի 2-ին, ժամը 01։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղասար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 50 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Խ․ Գ․-ն (ծնված 1994 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները Խ․ Գ․-ին և Վ․ Գ․-ին ձորակից պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր