Տեսանյութ.Իրանում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա. կան զոհեր

«Ժամը 22-ի սահմանում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա: Մեր ուժայինների և իրավապահ մարմինների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, նրանցից մի քանիսը զոհվել կամ վիրավորվել են: Ցավոք, մեր երեք մարտիկներ զոհվել են»,- ասել է նա:
Ըստ Իրանի իշխանությունների՝ ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը, որը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:
Տեսանյութերը Hayacq.com-ի թելեգրամյան ալիքում