Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին          Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ       Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ    

06 ապր 2024 14:29

Ինչ է նշանակում երկրի ղեկավարը գնում է գյուղացուն հարցնում, թե հող կտաս, թե չէ

Ինչ է նշանակում երկրի ղեկավարը գնում է գյուղացուն հարցնում ,թե հող կտաս, թե չէ որ վաղն էլ ասի՝ տեսաք չտվեցիք, պատերազմ եղավԱպրիլի 5-ին  տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ 

Կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում Արշակ Կարապետյանի կողմից կներկայացվեցին կուսակցության նպատակներն ու մեր երկրի առաջ ծառացած անվտանգային հարցերին։ «Ինչ է նշանակում երկրի ղեկավարը գնում է գյուղացուն հարցնում է,թե հող կտաս, թե չես տա, որ վաղն էլ ասի՝ տեսաք դուք չտվեցիք, դրա համար կռիվ սկսվեց, հիմա էլ կգցի գյուղացիների վրա։ Ինչ վերաբերում է գերիներին, հավատացեք, մենք այստեղ աշխատում ենք, անպայման մեր գերիներին, բոլորին հետ ենք բերելու»,- ասել է նա:
Իր ելույթում Արշակ Կարապետյանը գործող կառավարությանը մեղադրել է ապաշնորհության մեջ, ինչը երկիրը մոտեցրել է անվերադարձության կետին։ Այդ գործընթացը պետք է կանգնեցնել, այլապես անխուսափելի են նոր կորուստները, զրկանքներն ու տեղահանությունները։
 
Շարժման ղեկավարը անդրադարձել է նաև 2020 թվականին տեղի ունեցած  պատերազմին․ «Դեռևս 2018 թվականին ես զեկուցեցի, որ մեկ երկու տարում հնարավոր է սկսվի պատերազմ և մենք այդ պատերազմում հնարավոր է պարտվենք։ Դա զեկուցվել է, որի համար առաջարկություն է արվել ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Միջոցներից մեկը եղել է ՝ Ադրբեջանին թույլ չտալ նույնիսկ մտածել պատերազմի մասին, քանի որ ինքը պետք է ունենար ներքին խնդիրներ։ Այս նպատակով հենց իր որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, մշակվել էր լուրջ փաստաթուղթ և իրենք փաստաթուղթը քննարկելով որոշեցին՝ Ադրբեջանն իրենց պետք է լինի կայուն, ուժեղ, իսկ Ալիևը պետք է լինի այդ երկրի ղեկավարը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր