«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

08 ապր 2024 15:58

Մասուրը հրաշալի միջոց է արյունը մաքրելու համար, ամրացնում է իմունիտետը, դանդաղեցնում՝ ծերացումը

Մասուրը հրաշալի միջոց է արյունը մաքրելու համար, ամրացնում է իմունիտետը, դանդաղեցնում՝ ծերացումըՄասուրն ավելի շատ վիտամին С է պարունակում, քան մյուս մրգերը։ Մեկ բաժակ մասուրը պարունակում է նույնքան վիտամին C, որքան 40 նարինջը։ Այն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ գաստրիտի, դիարեայի դեպքում, ինչպես նաև վիտամին С-ի մակարդակը կարգավորելու նպատակով։ Այս պտուղն օգնում է ազատվել հոգնածությունից, հրաշալի միջոց է արյունը մաքրելու համար։

Ինչով է օգտակար մասուրը
Ամրացնում է իմունային համակարգը։
Պայքարում է վարակների, մրսածության, գրիպի դեմ։
Օգնում է պայքարել սթրեսի, քրոնիկական հոգնածության դեմ, դանդաղեցնում է ծերացումը։
Հակաօքսիդանտ հատկություն ունի։

Մաքրում է օրգանիզմը։
Մասուրն օգնում է նաև օրգանիզմում վերականգնել վիտամին С-ի մակարդակը։

Մասուրով թեյն օգնում է օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, հագեցածության զգացում է հաղորդում, նպաստում վնասակար նյութերի դուրսբերմանը։

Երիկամները մաքրելու համար ապակե տարայի մեջ 2 ճաշի գդալ չոր մասուր լցրեք, ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր։ Փակեք տարան, թողեք թրմվի 8-10 ժամ մութ վայրում։ 10 ժամ անց ստացված հեղուկին 4 ճաշի գդալ մեղր և կես կիտրոնի հյութ ավելացրեք։
Խմեք օրվա ընթացքում երեք անգամ՝ ուտելուց առաջ։ Յուրաքանչյուր անգամ հարկավոր է օգտագործել 100 մլ։

Իմունիտետն ամրացնելու համար։ Ապակե տարայի մեջ 250 գրամ մասուր լցրեք, 250 գրամ շագանակագույն շաքարավազ, ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր։ Խառնեք, փակեք տարան, թողեք թրմվի 8-10 օր՝ սառը, մութ վայրում։
Օրվա ընթացքում օգտագործեք 2 ճաշի գդալ՝ մի բաժակ ջրով։

Անեմիայի դեպքում։ 2 ճաշի գդալ մասուրին ավելացրեք 2 ճաշի գդալ եղինջ, 2 ճաշի գդալ խատուտիկի արմատ, 1 ճաշի գդալ համեմ։ Ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր, թողեք թրմվի ամբողջ գիշեր։ Առավոտյան խառնուրդը դրեք կրակին, թողեք եռա 5 րոպե։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր