Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր          Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար       Հայ հասարակությունը չպետք է թույլ տա, որ Փաշինյանի կուսակցությունը հաղթահարի ԱԺ մուտք գործելու նվազագույն շեմը    

08 ապր 2024 12:25

Ռուսական գազը արևմուտք է հասնում Ադրբեջանով, և եթե չեք ուզում, չեք կարողանում բարեկամ լինել, ապա առավել ևս մի ձգտեք թշնամանալ, այլապես կերազենք, որ ճանապարհին միայն ցուլեր հայտնվեն

Ռուսական գազը արևմուտք է հասնում Ադրբեջանով, և եթե չեք ուզում, չեք կարողանում բարեկամ լինել, ապա առավել ևս մի ձգտեք թշնամանալ, այլապես կերազենք, որ ճանապարհին միայն ցուլեր հայտնվենՀայ-ռուսական հարաբերությունները պարզունակ, զուտ զգացմունքային ընկալումների, առավել ևս արկածախնդրության նյութ չէ: Ընդամենը պարզ, մարդկային լեզվով փորձեք բացատրել, թե ինչ է սպասվում, այսպես կոչված՝ պետական ու տնտեսական անվտանգության դիվերսիֆիկացիա նախաձեռնելու արդյունքում, կկարողանա՞նք գոնե մասնակի հաղթահարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Պատգամավորի շուրթերով մարդկանց կարելի է կոչ անել, որ պատրաստվեն գոյատևել առանց գազի և էլեկտրականության, բայց չպետք է մոռանալ, որ մեկ այլ պատգամավոր էլ համոզիչ պնդում էր, թե իրենք էնտուզիաստ չեն, որ առանց պարգևավճարի ու բարձր աշխատավարձի համաձայնվեն աշխատել:

Իսկ այդպիսի իրավիճակում, Երկրի համար առանցքային հարցերում չպետք է խուսափել հանրաքվեներից, վերջապես որոշումների բեռը հենց նրանց է բաժին հասնում:

Հ.Գ. Նկատե՞լ եք, որ ռուսական գազը արևմուտք է հասնում ադրբեջանով, և եթե չեք ուզում, չեք կարողանում բարեկամ լինել, ապա առավել ևս մի ձգտեք թշնամանալ, այլապես կերազենք, որ ճանապարհին միայն ցուլեր հայտնվեն ....»,- գրել է Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր